Երեկ ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում (առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Ա. Հ.) Լոնդոնի «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին» եւ մտավ եզրափակիչ, որտեղ պատվավոր մրցանակի համար կպայքարի Պրեմյեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը հանդիպմանը մասնակցելու իրավունք չուներ, սակայն նրա ներկայությունը «Էմիրեյթս» մարզադաշտում հաջողություն բերեց իր նոր ակումբին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ