Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես դուր գալ շրջապատին-2

Հունվար 25,2018 13:00

Սկիզբը՝

Շրջապատին պատշաճ ներկայանալու մյուս պայմանը մարդու հագուկապն է, այսինքն՝ հագուստը (զգեստը, կոշիկը, գլխարկը եւ այլն): Առաջին հայացքից կարծես պարզ է թվում պատասխանը՝ լինել մոդայիկ: Սակայն մոդային կուրորեն հետեւելը, որ շատ տարածված է, խաբուսիկ է եւ վտանգներով լի: Դատեք ինքներդ: Օրինակ, այսօր մոդա է նեղ տաբատը, բայց արդյոք դա ընդունելի՞ է շատերի համար: Համոզված եմ, որ ոչ, թեեւ, չգիտես ինչու, շատերը պարտադիր են համարում այդ մոդային հետեւելը, այնինչ դա հանգեցնում է այն բանին, որ որոշակի արատներ (օրինակ՝ շատ նիհար կամ գեր, կամ անբնական ծռություն ունեցող եւ այլն) ի ցույց են դնում շրջապատին, այնինչ հագուստը պետք է օգտագործել դրանք քողարկելու համար: Ասվածը վերաբերում է հատկապես երիտասարդ աղջիկներին, որովհետեւ նրանք ավելի շատ են հետեւում մոդային: Կամ՝ մարմնի որոշակի անհամամասնությունները փոխանակ քողարկվեն, կարծես ցանկանում են հատկապես դրանք ընդգծել: Այստեղից բխում է մի տարրական եզրակացություն. մոդային պետք է հետեւել մտածելով, օգտագործելով հագուստը ոչ թե արատները ցուցադրելու, այլ դրանք քողարկելու համար:

Բացի այդ, ճիշտ օգտագործված հագուստը, սանրվածքը նպաստում են կանանց նազելիության, շարժուձեւի եւ առհասարակ կանացիության ձեւավորմանը, այնպես էլ դրա արտահայտմանը: Օրինակ, հենց այդ նույն տաբատ հագնելը: Ուշադրություն դարձրեք փողոցում քայլող կանանց քայլքին, շարժուձեւին, երբ նրանք շրջազգեստով են կամ տաբատով են: Կամ նրանց նստելուն, երբ տաբատ հագածները չռված ոտքերով են նստում եւ շրջազգեստով կանանց՝ այդ նույն նստելիս: Նույնը վերաբերում է տղամարդկանց, որոնց մեջ քիչ չեն չռված ոտքերով նստածները, ինչը չափազանց տգեղ է: Ի դեպ, տղամարդկանց այդ անշնորհքությունը վկայում է տղամարդկայնության բարդույթի մասին, երբ նրանք անգիտակցորեն ցանկանում են ցուցադրել իրենց տղամարդ լինելը եւ ընկալվել որպես այդպիսին: Տղաները միշտ պետք է հիշեն, որ տղամարդ լինելը չի նշանակում հայհոյել, ցուցադրել իր ուժը, ծխել, խմել: Այսօր ուժը չէ տղամարդկայնության չափանիշը, այլ խելքը: Իսկ կնոջը զարդարում է կանացիությունը:

ՎԱԼԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ»

24.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031