Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկեդոնովը բացատրել է՝ ինչու են Հայաստանում փոխում կառավարման ձևը

Հունվար 24,2018 23:23

Պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը sng.today-ի հետ զրույցում պատմել է՝ ինչպես Հայաստանում կառավարման ձևի փոփոխությունը կազդի այդ պետության վրա:

– Փորձագետները խոսում են այն մասին, որ կառավարման խորհրդարանական ձևին անցնելուց հետո տնտեսության մեջ իրավիճակը չի փոխվի: Ձեր կարծիքով՝ տնտեսությունը որևէ օգուտ կունենա՞:

Կառավարման ցանկացած ձև գործիք է: Մենք խոսում ենք մուրճի կամ մեխի մասին: Հնարավոր է մեխի օգնությամբ վնաս հասցնել կամ գլուխգործոց հնարել:

Ընդհանուր առմամբ պետք է հիշել՝ ինչ են իրականում նշանակում սահմանադրական փոփոխությունները Հայաստանում: Փաստացի այսօրվա վերնախավը պատրաստվում է երկարաձգել իր իշխանությունը: Դրա համար օգտագործում է այնպիսի գործիք, ինչպիսին է անցումը կառավարման խորհրդարանական ձևին: Խոսքը բազմակուսակցական կամ ինչ-որ աբստրակտ արժեքների մասին չէ, այլ նրա, որ այսօրվա օրենքները թույլ չեն տալիս նախագահին պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի:

Ի՞նչ եք կարծում՝ միգուցե Երևանի համար առավել արդյունավետ կլիներ գնալ Սահմանադրության փոփոխության ճանապարհով, ինչպես որ Ադրբեջանը:

– Ադրբեջանում իսկապես գնացին այդ ճանապարհով: Սակայն եթե Հայաստանում գտնեն նավթ, և նա դառնա Արևմուտքի կարևորագույն էներգետիկ գործընկեր, ապա իրավիճակն էլ այլ կլինի: Առայժմ այնտեղ նավթ չեն գտել, և Հայաստանը Ադրբեջան չի դարձել: Ուստի այդ տարբերակը հնարավոր չէ:

Մենք կարող ենք տեսնել, որ նման ճանապարհով է շարժվել Վրաստանը:Կարելի է հիշել Սաակաշվիլիի 2010թ. նախաձեռնությունը, երբ նա փորձում էր երկրի կառավարման ձևը փոխել խորհրդարանականի: Նա պատրաստվում էր հաղթել խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո վերահսկողություն ստանալ իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմնի վրա, ձևավորել կառավարություն: Բայց այդ տարբերակը չանցավ, և Հայաստանն իր Իվանիշվիլիին չգտավ: Ուստի այսօրվա իշխող վերնախավը պահպանում է հնարավորությունը պահել իր դիրքերը: Սերժ Սարգսյանը կարող է դառնալ վարչապետ, կամ առնվազն, հետագայում էլ վերահսկել իրավիճակը:

Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանում ձևավորված իրավիճակը:

– Ռուսական շահերի տեսանկյունից՝ կառավարության և նախագահի՝ իշխանության մեջ մնալը ամենավատ տարբերակը չէ: Ես հասկանում եմ, որ ամեն մեկն ունի իր հավակնությունները, բայց Ռուսաստանի ակնկալիքները չափազանցված են: Չէ՞ որ Սարգսյանը նույնպես ամեն ինչում չէ, որ աջակցում է ՌԴ-ին: Դե ինչ, քաղաքականությունը հնարավորի արվեստ է:

Տնտեսության վրա այդ ամենը ազդեցություն չունի: Չնայած իշխանության շարունակականությունը կնպաստի կայունության:

2017թ. Հայաստանում ուժի մեջ մտավ նոր Հարկային օրենսգիրքը: Ինչպե՞ս եք գնահատում այդ փոփոխությունը և «Ելքի» արձագանքը այդ նորարարությանը:

«Ելքի» վրա ուշադրությունը չափազանցված է: Այդ դաշինքը ստացել է անգամ ոչ թե ձայների 30 կամ 20 տոկոսը, և նրա ռեսուրսը սահմանափակ է:

Եթե խոսենք Երևանում զանգվածային ցույցերի մասին… Հայկական քաղաքականությունն ամբողջությամբ բաղկացած է զանգվածային ցույցերից: Սկսած Ղարաբաղյան շարժումից՝ Հայաստանում ամեն ինչ կախված է դրանց հետ: Ցանկացած ընտրություններ, այդ թվում խորհրդարան և նախագահական, նման արձագանք են առաջացնում: Դա շատ ակտիվ երկիր է:

Սակայն պետք չէ այդ ամենը բերել ուկրաինական մոդելի: «Այնտեղ  արտաքին ազդեցություն կա, «Ելք» կուսակցությունը ինչ-որ բան է կոտրում»: Ոչ մի բան էլ չի կոտրում, քանի որ Ռուսաստանը չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, և նրանց համար ուկրաինական տարբերակն անընդունելի է. Երևանը գտնվում է միանգամայն այլ համատեքստում:

Հիշեցնեմ, որ ցանկացած երկիր ունի իր առանձնահատկությունները: Չի կարելի մատնանշել «Ելքը»՝ որպես իրականության դեմիուրգ: Այո՛, նրանք վրդովվում են, բայց ուրիշ ինչ պիտի անի ընդդիմությունը: Հենց դրա համար էլ այն գոյություն ունի:

Բացի այդ, ես գիտեմ ընդդիմադիրների, որոնք հետո դարձել են իշխանական, որոնք սկզբում խոսում էին ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մասին: Նրանք հետո դարձան բարձրաստիճան պաշտոնյաներ և հանգիստ աշխատեցին ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ:

Ի դեպ, ԵԱՏՄ ներկա քարտուղարը ժամանակին զարմանում էր, թե ինչպես կարող է Հայաստանն անդամակցել Մաքսային միությանը, եթե ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունի: Սակայն այսօր դա նշանակություն չունի:

Կարևոր է հասկանալ, որ զանգվածային դժգոհություն կա ամեն տեղ: Դա նշանակում է, որ մենք չենք մահացել: Դրանք կան նաև Ռուսաստանում: Պետք է կարողանալ գտնել հակադարձ գործողություններ և վերջ, և ոչ թե վախենալ ու ճնշել՝ բղավելով, որ մեզ մոտ կայունություն է: Կայունությունը գերեզմանում է լինում, ցանկացած այլ իրավիճակում կա շարժում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031