Մարդ-մշակույթ, դերասան, բանաստեղծ, թարգմանիչ, մասնագիտությամբ իրավաբան Արման Կոթիկյանին, առաջին հերթին հիշում են «Տժվժիկ», «Կարինե», «Նվագախմբի տղաները» ֆիլմերում նրա խաղացած դերերով։
Այսօր, Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ «Չմոռանաք իմ անունն էլ տալ» գրքի շնորհանդեսն էր, որ կազմել է Արման Կոթիկյանի դուստրը՝ Սեդա Կոթիկյանը։ Լուսանկարներ, նյութեր ընտանեկան արխիվից, խաղընկերների ու ժամանակակիցների հուշեր, սրանք են հիմնականում ներառված գրքում։
Ֆրանսերենի հրաշալի գիտակ էր։ Նրա թարգմանությամբ հայ ընթերցողը կարդաց Գի դը Մոպասանի պատմվածքներն ու «Սիրելի բարեկամ» վեպը, Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժերակ»-ը, Լուի Արագոնի բանաստեղծություններն ու Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն»։
«Փոթորկոտ ժամանակ ծնավ ու մեծացավ Արմանը,-գրել է իր սիրելի ընկերոջ մասին Վահրամ Փափազյանը,- և Պոնտոսից՝ Պոլիս, Բրյուսելից՝ Փարիզ փոթորկոտ կյանք ապրեց…Եվ բեղմնավոր եղավ նրա մուտքը Հայաստան…»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: