Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար ընտրվեց Դունյա Միյատովիչը:
Նա կպաշտոնավարի 6 տարի ժամկետով՝ սկսած ապրիլի 1-ից: Դունյա Միյատովիչը ստացավ 107 ձայն և մարդու իրավունքների նոր հանձնակատար դարձավ երկրորդ փուլի արդյունքներով:
Հիշեցնենեք, որ երեկ քվեարկության առաջին փուլի ընթացքում Սլովենիայի կողմից ներկայացված Գորան Կլեմենչիչը ստացավ 67 ձայն, Ֆրանսիայի թեկնածու Պիեռ Իվ Լը Բորնը 105, Բոսնիա Հերցեգովինայի թեկնածու Դունյա Միյատովիչը 76 ձայն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ