Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ Արմեն Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. նոյեմբերի 7-ին, ժամը 18-ի սահմաններում շուն պահելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել Իծաքարի բնակչուհուն, ապա ապտակել ծեծված կնոջը օգնության շտապած, այդ կնոջ եղբոր կնոջը:
Ա. Այդինյանին 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծը»):
Ա. Այդինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ա.Այդինյանը դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է վաղը` հունվարին 25-ին
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ