Լրահոս
Օրվա լրահոսը

«Նինոծմինդա» սահմանային անցակետում Զարուհի Փոստանջյանի իրավունքների և ազատությունների վերաբերյալ բողոքներ են ներկայացվել ԵՄ պաշտոնյաների

Հունվար 24,2018 21:03

Վրաց սահմանապահների կողմից  «Նինոծմինդա» սահմանային անցակետում  2018 թվականի հունվարի 21-ին Զարուհի Փոստանջյանի  մի շարք խախտված  հիմնարար իրավունքների և ազատությունների վերաբերյալ բողոքներ են ներկայացվել Եվրոպական Միության արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:

Մասնավորապես, բողոքում նշվում է, որ Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը խաթարում է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պլանները և ամենայն հավանականությամբ, վրացական իշխանությունները Զարուհի Փոստանջյանին, ով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան է, ընդգրկել են այսպես կոչված «սև ցուցակում»:  Եվ՛ Հայաստանը, և՛ Վրաստանը՝ ստանձնելով պարտականություններ Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության իրավական նորմերի շրջանակներում, պարտավոր են կատարել ստանձնած  առաքելությունները:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031