Հաշվի առնելով վերջին շրջանում «Արցախ» ակումբի անհաջող ելույթները, ակումբի ղեկավարության կողմից որոշում է կայացվել մինչև 2017/2018 մրցաշրջանի ավարտը Անդրեյ Սարումյանի փոխարեն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Գևորգ Շահնազարյանին: Այդ մասին ՀԲՖ մամլո ծառայությանը տեղեկացրին «Արցախ» բասկետբոլային ակումբից:
Գևորգ Շահնազարյանը երկար տարիներ մարզել է «Արցախի» տարբեր տարիքային թիմեր:
Նրա գլխավորությամբ 2016 թվականին «Արցախ» ակումբը դարձել է 2001 թվականին ծնված պատանիների ՀՀ չեմպիոն:
2017 թվականին եղել է Եվրոպայի C դիվիզիոնում հաղթած մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը:
Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիա