Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը:
Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:
Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորություններին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին:
ՀՀ Կառավարություն