Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 24.01.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:
Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արսեն Արտավազդի Հովակիմյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ