Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյանը՝ ԵԽԽՎ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Հունվար 24,2018 18:01

Քիչ առաջ ԵԺԿ քաղաքական խմբում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանն ընտրվեց ԵԽԽՎ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ:

Սամվել Ֆարմանյանի հետ իր թեկնածությունն էր առաջադրել նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Վուզալ Հուսեյնովը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Սամվել Ֆարմանյանը ստացավ առավելագույն ձայները՝ 37 ձայն, իսկ Վուզալ Հուսեյնովը՝ 36 ձայն:

Մեր տեղեկություններով՝ թեժ քվեարկություն է ընթացել. Օրինակ՝ ուկրաինացիները պաշտպանել են Վուզալ Հուսեյնովի թեկնածությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031