Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանները նույնպես պահանջում են ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը

Հունվար 24,2018 17:35

ՀՀ փաստաբանների պալատը ստացել է Տավուշի և Արարատի մարզերի փաստաբանների ներկայացուցիչների (համակարգողների) հետևյալ հայտարարությունը՝

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տավուշի և Արարատի մարզերի փաստաբաններս նույնպես միանում ենք մեր գործընկերների հայտարարությանը և պահանջում ենք ՀՀ դատական օրենսգրքի նախագծից հանել փաստաբաններին տուգանելու իրավակարգավորումը:

Որպես նախազգուշական քայլ, մենք նույնպես մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Տավուշի և Արարատի մարզերում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր պայքարի շահառունները մեր վստահորդներն են:

Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի հունվարի 26-ին:

Տավուշի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝

փաստաբան Արմեն Ադամյան

Արարատի մարզի փաստաբանների ներկայացուցիչ (համակարգող)՝

փաստաբան Լուսինե Պողոսյան»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031