Մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած մարտական գործողության, մանավանդ որ գործ ունենք անկանխատեսելի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմանը` նախարարն ասաց, որ հակառակորդի կողմից դրանց միջոցով սադրանքների դիմելու առանձին դեպքեր հնարավոր են, սակայն ոչ մասշտաբային կիրառությամբ:
Նա ընդգծեց, որ այսօր, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման հարցերից է` անօդաչու թռչող սարքերից պաշտպանությունը. «Մոտ ժամանակներում` ձեռնարկվելիք ակտիվ քայլերի շնորհիվ, էական փոփոխություններ են լինելու անվտանգության ապահովման առումով»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ