Գերզանգվածեղ սև խոռոչից անջատվել է զանգվածեղ օբյեկտ։ Ասում են, որ չկա անհնար բան, և ամեն բան մնում է անհայտ, մինչև որ այն չեն հայտնաբերում՝ փոխելով նախկինում առկա չափանիշները։
Սա խորհրդավոր դեպք է, հազվադեպ հանդիպող տիեզերական երևույթ. անհավանական մի օբյեկտ ինչ-որ կերպ կարողացել է դուրս գալ գերզանգվածեղ սև խոռոչից։ Առեղծվածային այս իրադարձությունը վերափոխեց մեր պատկերացումները սև խոռոչների մասին։ Մինչ մենք մտածում էին, որ սև խոռոչները, հատկապես գերզանգվածեղ սև խոռոչները, կլանում են ամեն ինչ, նույնիսկ լույսը, և այդ տիեզերական կլանիչների ձգողականությունն այնքան մեծ է, որ ոչինչ չի կարող խուսափել դրանցից, Տիեզերքն ապացուցեց, որ անակնկալներով լի է։
Տիեզերական հազվադեպ հանդիպող այս դեպքը տեղի է ունեցել, երբ NASA-ի երկու աստղադիտակները, ներառյալ NuSTAR-ը, որն ուսումնասիրում էր Երկրից ընդամենը 324 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա տեղակայված Մարգարյան 355 անունով հայտնի սև խոռոչը, հանկարծակի, կենտրոնից դուրս է մղել մի մեծ առեղծվածային օբյեկտ. երևույթ, որն, ըստ աստղագետների, անհնար էր։ Այն բանից հետո, երբ անհավանական օբյեկտը դուրս է պրծել Մարգարյան 355-ից, ռենտգենյան ճառագայթների հսկայական չափաբաժին է դուրս եկել պսակից՝ աստղագետների մոտ առաջացնելով շփոթություն ու հուզմունք։ Համաձայն NuSTAR-ի առաջատար հետազոտող Ֆիոնա Հարիսի, տիեզերական նման իրադարձության մասին անգամ չէին լսել։ Ամբողջովին վերաիմաստավորեց այն ամենն, ինչ գիտեինք սև խոռոչների, նրանց էության մասին։
Բարեբախտաբար, աստղադիտակաները ճիշտ պահին էին ուղղված սև խոռոչին, և հնարավոր եղավ բացահայտել տիեզերական նման իրադարձություն։ Հետազոտություններից ստացված տվյալները պետք է անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնեն, թե ինչպես են գործում սև խոռոչները։ Աստղագետներն ասում են, որ առաջին անգամն է, երբ հնարավոր է կապել պսակի դուրս մղումը բռնկման հետ։ Սա օգնում է բացատրել, թե ինչպես են սև խոռոչները էներգիա տալիս տիեզերքի որոշ ամենավառ օբյեկտներին։ Աստղագետները պնդում են, որ առեղծվածային արտանետումն իր պսակի դուրս նետման պատճառ է, որն էներգետիկական մասնիկների աղբյուր է։
Ենթադրվում է, որ գերզանգվածեղ սև խոռոչը, որը հայտնաբերվել է մեր Գալակտիկայի կենտրոնում, ժամանակին եղել է ռենտգենյան ճառագայթների ամենավառ աղբյուրներից մեկը։
Հիշեցնենք, որ Վիկտոր Համբարձումյանն առաջինն էր, ով 1950-ականների կեսերին առաջ քաշեց գալակտիկաների ակտիվության գաղափարը և գալակտիկաների կենտրոններում զանգվածեղ մարմինների գոյության վարկածը։ Սակայն մինչև օրս էլ, աստղագետների ճնշող մեծամասնությունը չի հավատում գալակտիկաների միջուկներից նյութի արտահոսքի կամ մարմինների արտանետումների հնարավորությանը․ հակառակը, ըստ դասական տեսության համարվում է, որ կենտրոնում առկա սև խոռոչն ամեն ինչ ձգում է, և շրջակա նյութն ընկնում է դեպի կենտրոն։ Վերոնշյալ դիտումները կարող են էապես խախտել դասական տեսության կարծրացած պատկերացումները։ Հատկանշական է, որ դիտված գալակտիկան՝ Մարգարյան 355, հայտնաբերվել է Բյուրականի աստղադիտարանում Բենիամին Մարգարյանի կողմից։
Բյուրականի աստղադիտարան