«ԿՏ (Հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունն այլեւս «Վիվասել ՄՏՍ» ընկերության բաժնետերը չէ: ՀԾԿՀ-ն այս ընկերությանը, «Վիվասել ՄՏՍ»-ի դիմումի համաձայն, բաժնետերերի շղթայից՝ որպես միջանկյալ օղակ, հանեց: «Վիվասել ՄՏՍ-Հայաստան», «ԿՏ հոլդինգ», «Արամայո»… Հիմա «ԿՏ հոլդինգը» լուծարվում է, անմիջական բաժնետերեր է հանդիսանում «Արամայո» ընկերությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ), հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:
«Ոչ պետքական օղակ շղթայի մեջ մենք լուծարում ենք՝ առավել արդյունավետ կառավարելու տեսանկյունից: Ըստ էության, ոչ մի բան չի փոփոխվում, այսինքն, համամասնությունը՝ 80 տոկոս բաժնետոմսերի պատկանելիությունը՝ ռուսական «ՄՏՍ գրուպի»-ինն է, նույն կերպ պահպանվելու է»,- իր հերթին նշեց «Վիվասել ՄՏՍ» ընկերության իրավաբանական վարչության պետ Արմինե Սարգսյանը:
«Բա էդքան անպետք բանն ինչո՞ւ էիք այսքան ժամանակ պահում»,- կես կատակ, կես լուրջ հետաքրքրվեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: «Դա ավելի շատ բաժնետերերի որոշումն էր, որ այս էտապում այդ ամեն ինչն արվի. մեր որոշելու հարցը չէր դա»,- նշեց Արմինե Սարգսյանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ