Լրահոս
Օրվա լրահոսը

«Զապասով» պաշտպաններ եք նշանակում». բացարկ՝ «ծռերի» գործով դատավորին (Տեսանյութ)

Հունվար 24,2018 13:53

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի նիստն այսօր սկսվեց դատավոր Մեսրոպ Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդությամբ: Իրավիճակը  նույնն էր՝ դատավորը հանրային պաշտպանների էր հրավիրել, քանի որ ամբաստանյալները բոյկոտել էին նիստը եւ, իրենց խոսքով, ժամանակավորապես հրաժարվել պայմանագրային պաշտպաններից: Վերջիններս էլ դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Ստացվում է, որ ամբաստանյալները եւ պայմանագրային, եւ պետության կողմից վճարվող՝ հանրային պաշտպաններ ունեն:

Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը նկատեց՝ «Սասնա ծռերը» չեն ցանկանում հանրային պաշտպան ունենալ, եւ չնայած դրան՝ դատարանը նրանց ներգրավեց: «Դատարանի գործողությունները պաշտպանական իրավունքի խախտում են: Դուք «զապասով» պաշտպաններ ներգրավեցիք: Փաստորեն, «զապասով» արդարադատություն եք իրականացնելու: Արդարադատության մասին խոսելը արդեն դառնում է ավելորդ»,-նշեց Ղարագյոզյանը: Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Նրանցից Արայիկ Պապիկյանը համոզմունք հայտնեց, որ դատարանն իրականում ձևական ընթացակարգ է ապահովում: Մեղադրող-դատախազները պաշտպանական կողմի միջնորդության դեմ առարկեցին՝ գտնելով, որ դատարանը վարվել է ըստ ընթացակարգի եւ բարեխղճորեն, ուստի միջնորդությունն անհիմն է:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Դատարանի՝ պաշտպանական կողմի համար ոչ ձեռնտու որոշումը չի կարող դատավորի կողմնակալության մասին հիմք լինել»,-նկատեց Մակյանը: Նա ոչ կոռեկտ՝ «զապասով» բնորոշման համար նախազգուշացում տվեց փաստաբան Արա Ղարագյոզյանին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031