Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի երիտասարդ չեմպիոններով ՀՇՖ-ն պետք է լրջորեն զբաղվի

Հունվար 24,2018 13:39

Երեկ կայացած արագ շախմատի Հայաստանի առաջնության մասնակիցները հետաքրքիր պայքար ցույց տվեցին: Չեմպիոնը որոշվեց միայն եզրափակիչ տուրում: Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն, ի վերջո, վաստակեց 6.5 միավոր ու կես միավորով գերազանցեց մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցրած Հայկ Մարտիրոսյանին եւ Տիգրան Հարությունյանին:

Այս առաջնությանը, ինչպես նաեւ դասական շախմատի, տոն տվեցին գերազանցապես երիտասարդները, որոնց հետ արդեն Հայաստանի շախմատային ֆեդերացիան պետք է շատ լուրջ աշխատանք տանի՝ ստեղծի լրացուցիչ պայմաններ, կազմի մարզումային համապատասխան ծրագրեր ու գրաֆիկ, նրանց համար ընտրի որակյալ մարզիչներին: Հակառակ դեպքում, ինչպես ցույց են տալիս վերջին տարիները, մեր շախմատային հերթափոխը լավագույն արդյունքներ ցույց է տալիս պատանեկան եւ երիտասարդական տարիքում, համալրում է միջազգային վարպետների եւ գրոսմայստերների շարքերը, դառնում հանրապետության չեմպիոն կամ մրցանակակիր, իսկ դրանից հետո նրանց մարզական բարձրագույն արդյունքների հետագա աճը եւ մուտքը համաշխարհային շախմատային վերնախավ կանգ է առնում: Այդպիսի օրինակները բազմաթիվ են հայկական շախմատում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031