Լրահոս
Օրվա լրահոսը

Մելիտա Հակոբյան. այս երկրի միջոցով հարստացածների խավը պետք է ներդրումներ կատարի. «Ա1+»

Հունվար 24,2018 13:16

Մեզ մոտ գնաճը սխալ է հաշվարկվում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։

«Վերցնում են թանկ ապրանքներից սկսած, գալիս են մինչև կանաչեղեն, միջինացնում են և ասում՝ ունենք 2.6 տոկոս գնաճ։ Մեր պես աղքատ երկրում մենք իրավունք չունենք նման հաշվարկ կատարել։ Որոշ մարդկանց ասելով՝ աղքատները կարագ, միս չեն ուտում, դա նրանց չի վերաբերվում։ Ո՛չ, պետք է հաշվարկվի առաջին անհրաժեշտության այն ապրանքների գները, որոնք անհրաժեշտ են մարդու կենսունակությունն ապահովելու համար»։

Մելիտա Հակոբյանը գտնում է, որ Կառավարությունը պետք է անցնի գործնական քայլերի։ Բացերը ոչ թե պետք է հարկային բեռի միջոցով լրացնել, այլ այս երկրի միջոցով հարստացածների խավը պետք է ներդրումներ կատարի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031