Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» գրության տակից երեւում էր այլ գրություն. «4 բաժին խաշ, նվեր՝ կես լիտր օղի». «Հայոց աշխարհ»

Հունվար 24,2018 12:53

Մեզանում կան ծայրահեղական տրամադրված որոշակի շրջանակներ ու անհատներ, որ պարբերաբար հրապարակ կամ ինտերնետ հարթակներ են նետվում հեղափոխությունների, ապստամբությունների, գնալ-ջարդել-փշրելու կոչերով: Դժվար չէ նաեւ արձանագրել, որ նման կոչերով հանդես եկողները, վիրտուալ տարածքից դուրս, աջակցություն չունեն հասարակության կողմից:

Վերցնենք թեկուզ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Երեկ նա «իրազեկման ակցիա» անցկացրեց Մալաթիա-Սեբաստիայի գյուղմթերքի շուկայում: Ինչպես հարկն է՝ ձեռքի բարձրախոսով, ավագանու իր խմբակցության ողջ կազմով եւ կուսակցական ակտիվով, ընդամենը 4-5 հոգի: Բանից անտեղյակ անցորդներին կարող էր թվալ, որ կրոնական ինչ-որ նորաստեղծ կազմակերպության քարոզ է կամ նման մի բան:

Չնայած առանձնապես ուշադրություն դարձնողներ էլ չեղան, որքան էլ որ Փոստանջյանը, իրեն էկզորցիստի դերում երեւակայելով, ջանքեր էր գործադրում՝ բարձրախոսով: Զարմանալի է, բայց վաճառականներից մեկնումեկը «Երկիր ծիրանիի» առաջնորդուհուն անգամ խնձոր կամ նարինջ չառաջարկեց:

Անհնար էր առանց ծիծաղի արձագանքել այդ պատկերին. «Կարաս» հացատան դիմաց կանգնած էին Զարուհի Փոստանջյանն ու իր մի քանի համախոհները, երկու հոգի պարզել էին ահասարսուռ նկարներով պլակատ՝ «դժոխքի երաժշտություն Հայաստանում», «Ընդվզիր, մերժիր սատանայի բանաձեւը» գրություններով, անմիջապես որոնց տակից երեւում էր այլ՝ ցուցափեղկային-«հողեղեն» գրություն. «4 բաժին խաշ, նվեր՝ կես լիտր օղի»:

Դժվար է չնկատել, որ ինչքան ակնհայտ են դրսեւորվում ծայրահեղականների մարգինալ վիճակն ու այն, որ առանձնապես աջակցողներ չունեն, նրանք շատ ավելի հիստերիկ են դառնում: Այնպիսի տպավորություն է, որ սեփական չարության մեջ եռ գալով՝ ավելի են չարանում:

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասից կարելի է մտովի ու արագ «տեղափոխվել» Ֆրանսիա, որտեղ այս օրերին աշխատանքային այցով գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանը: Լրահոսում ուշադրություն գրավեց «Հայկական վերածնունդ» անվանմամբ եւ որպես համահայկական կազմակերպություն ինքնաբնորոշվող խմբակի ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, թե Ֆրանսիայի ղեկավարներին, ԵԽ ԽՎ-ի տարբեր ներկայացուցիչների, ֆրանսիացի լրագրողներին տեղեկություններ են հաղորդել, որ հարցեր տան Հայաստանում իբր եղած 100-ից ավելի քաղբանտարկյալների մասին ու այսպես շարունակ:

 Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031