«Ելք»-ի կողմից հարցի բարձրացումները բերեցին նրան, որ եղան քննարկումներ, լսումներ եղան: Սակայն խնդիրն այն է, թե լուծումը ո՞րն է լինելու»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադառնալով թանկացումների դեմ «Ելք» խմբակցության նախաձեռնած բողոքի ցույցին, ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Մենք ունենք ընդհանուր խնդիր՝ զարգացնել մեր տնտեսական մոդելը: Պետք է կառավարության առաջ խնդիր դնել՝ զարգացնել այդ ինստիտուտները: Այն խնդիրները, որոնք կան, դրանք տնտեսական դաշտում են, տնտեսական դաշտն էլ կառավարության ձեռքում է»,-ասում է Թեւան Պողոսյանը` հավելելով, որ «Ելք»-ն անում է ամենն, ինչ կարող է` խորհրդարանում են այդ հարցերը բարձրացնում, փողոցային ցույցեր են անում. «Այդ իմաստով «Ելք»-ի քաղաքականությունը ճիշտ է՝ փորձել ստիպել կառավարությունը աշխատել»: Բայց այդ ամենի արդյունքում իրական օրենսդրական փոփոխությունները նախկին պատգամավորը կարեւոր է համարում:
Նախկին պատգամավորը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ «ինստիտուտներն աշխատեցնելը»: Ասում է, դրանց անգործության պատճառով ենք հիմա այս վիճակին ենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ