Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանը Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկայի ու ռազմամթերքի մեծ խմբաքանակ է ստացել և այն կարճ ժամկետներում կփոխանցվի զորամասերին, որոնք տեղակայված են շփման գծի երկայնքով։ Նշվել է, որ սպառազինության մատակարարումն իրականացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում։
Մարտական խաչի ասպետ, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի հեթական քայլը կարելի է դիտարկել այդ երկրի՝ նախկինում եւս որդեգրած նույն քաղաքականության համատեքստում։
Նա շեշտեց՝ Ռուսաստանը կամ պետք է կողմերին ընդհանրապես զենք չմատակարարի, կամ, եթե մատակարարում է՝ միայն իր ռազմավարական գործընկերոջը։
«Եվ պարտավոր է մատակարարել, որովհետև Հարավային Կովկասում իր շահերը միայն Հայաստանն է հարյուրավոր տարիներ շարունակ պաշտպանել»,- ընդգծեց Վահան Բադասյանը։
Նա շեշտեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը քաղաքական նպատակ է հետապնդում։
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում