Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նեմրա» խմբի վոկալիստ. «Պետականորեն խրախուսվում եւ պրոպագանդվում է ռաբիսը, ինչը սարսափելի է». «Ժողովուրդ»

Հունվար 24,2018 12:20

Փետրվարին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթը։ Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։ Մրցույթի մասնակիցների թվում են Մհերը, Սեւակ Խանաղյանը, Կամիլը, Թամար Կապրելյանը, Հայկ Կասպարովը, Angel-ը, Տյոմը, «Նեմրա» խումբը եւ այլք։ «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաների շուրջ զրուցել է «Դեպի Եվրատեսիլին» «I՚m a Liar» երգով ներկայացող «Նեմրա» խմբի վոկալիստ եւ կիթառահար Վան Եղիազարյանի հետ։

– Վան, Հայաստանում ռոքի նկատմամբ հետաքրքրությունը տարիների ընթացքում մեծացե՞լ է։

– Այո, առաջընթաց կա։ Կարող եմ ասել, որ կոնկրետ մեր խմբի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։

– Իսկ պաշտոնյաները հետաքրքրվո՞ւմ են ռոքով։

– Ասում են՝ վարչապետը սիրում է ռոք, չգիտեմ, ես իրենց հետ առիթ չեմ ունեցել շփվելու, բայց հիմա՝ այս պահի դրությամբ, պետականորեն խրախուսվում եւ պրոպագանդվում է ռաբիսը, ինչը սարսափելի է։ Դա ոչ թե ժանր է, ոչ թե երաժշտական չափ է, այլ մտածելակերպ։

 

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031