Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դպրոցներում եւ բուժհիմնարկներում`կանխիկ փողով

Հունվար 24,2018 11:54

Տավուշի մարզում առողջապահական հիմնարկներ կան, որտեղ աշխատողներին աշխատավարձ վճարում են ոչ թե բանկային քարտերով, այլ՝ կանխիկով: Դա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

Նման երեւույթ գոյություն ունի նաեւ մարզի հանրակրթական դպրոցներում: Այդ մասին տարեմուտից առաջ՝ դեկտեմբերի 27-ին կայացած մարզխորհրդի նիստում հայտարարեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը, ներկայացնելով մարզի առողջապահական հիմնարկներում կատարված աուդիտի արդյունքները:

Առողջապահական հիմնարկների եւ դպրոցների տնօրենները պատճառաբանում են, որ բանկերը գտնվում են մարզի քաղաքներում, հեռու են: Ն. Մելքումյանը դպրոցների տնօրեններին ասաց, որ 2018 թվականին այդ երեւույթը պետք է բացառվի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031