Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի օր հայաստանցիներին այլեւս պետք չի լինի հրապարակել ընտրողների ցուցակները, տեսախցիկներ դնել, վստահություն կլինի». Սվիտալսկի

Հունվար 24,2018 11:25

Այսօր «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն ներկայացրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացված դիտորդական առաքելության զեկույցը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հիշեցրեց, որ ԵՄ-ն ավելի քան 7 մլն եվրո է տրամադրել՝ այդ ընտրությունների համար: Բացի այդ, ԵՄ-ն ավելի քան կես միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ քաղաքացիական դիտորդական ջանքերին. «Մենք մի շարք ծրագրեր իրականացրեցինք, որոնք վերաբերում էին նախընտրական աջակցությանը: ԵՄ-ն բավականին շատ բան է արել՝ օգնելու ՀՀ-ին բարելավելու չափորոշիչները եւ օգնելու հայերին՝ ընտրություններ իրականացնելու եվրոպական լավագույն չափանիշների համապատասխան»:

Սվիտալսկին ասաց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը զեկույցով է հանդես եկել, կան դիտարկումներ, թե ինչն էր լավ կազմակերպված ընտրություններում, ինչն էր վատ, բայց հիմա իրենք նայում ենք դեպի ապագա՝ առաջ տանելու ժողովրդավարական չափորոշիչների զարգացումը ՀՀ-ում. «Մենք չենք պարտադրում որեւէ բան, չենք ցանկանում հետապնդել որեւէ գաղտնի օրակարգ, պատրաստ ենք արձագանքել ցանկացած դիմումի, հրավերի, որն ուղղված է համագործակցության: Խրախուսական է, որ կառավարությունը մի շարք օրենքներ է ընդունել, որոնք թիրախում էին ԵՄ-ի մի շարք նկատառումներ: Որոշ քաղաքական կուսակցություններ աշխատում են ԸՕ-ի զարգացման առումով իրենց գաղափարների իրականացման ուղղությամբ»: Նա ասաց, որ անհրաժեշտ է մինչ ընտրությունները քայլեր ձեռնարկել օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ եւ ողջունելի է, որ այդ քայլերն արվում են:

Սվիտալսկին ասաց, որ մի օր հայաստանցիներին այլեւս պետք չի լինի հրապարակել ընտրողների ցանկերը, տեսախցիկների համար անհանգստանալ, մի օր այլեւս չեն լինի հազարավոր դիտորդներ, քանի որ վստահությունը այլ կլինի, բարձր մակարդակի վրա կլինի. «Ես հավատում եմ, որ Հայաստանը կքայլի ճիշտ ուղղությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031