Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»:
Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:
Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը:
Գործարարները վստահեցնում են՝ պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա:
Առավել մանրամասն՝ կից տեսանյութում`
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին