Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բուժել շնչառական հիվանդությունները

Հունվար 24,2018 12:30

Սուր եւ քրոնիկական ռինիտ, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտ եւ այլ հիվանդությունների բուժման գործում կարեւոր գործոն է հանդիսանում մեղրի հակաբորբոքիչ, մանրէասպան, հակաալերգիկ, սննդարար եւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկությունը:

Շնչառական հիվանդությունների դեպքում լավ արդյունքներ է տալիս աերոզոլային ինհալացիայի կիրառումը: Թեյնիկի մեջ, ոչ մեծ քանակությամբ եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Թեյնիկի ծորանին ամրացնել ռետինե խողովակ, որի միջոցով ներշնչել անջատվող գոլորշիները: Ինհալացիան կատարել քնելուց առաջ, 15-20 րոպե տեւողությամբ: Բուժման տեւողությունը՝ 10-20 օր:

Սուր եւ քրոնիկական ռինիտով կամ սինուսիտով հիվանդին բնաբույժները խորհուրդ են տալիս մեջքի վրա պառկած վիճակում յուրաքանչյուր քթանցքին կաթեցնել 2-3 կաթիլ մեղր: Գրգռիչ ազդեցությունը մեղմելու համար, մեղրին կարելի է ավելացնել 0,1-0,2 գրամ անեսթեզին: Մարմնի ջերմաստիճանից մեղրը հալչելով, լորձաթաղանթի միջոցով հոսում է դեպի կոկորդ, ըմպան եւ ներծծվում է: Դրանից հետո հիվանդը 2 ժամ պետք է մնա սենյակային պայմաններում: Բուժման տեւողությունը՝ 15-20 օր:
Վերը նշված մեթոդով բուժման ընթացքում հիվանդն ամեն օր մեղր է ընդունում հետեւյալ ձեւերով.

1. Մաքուր վիճակում: Մեծահասակները 100-140 գրամ, երեխաները՝ 30-50 գրամ:

2. 100 գրամ մեղրի եւ մեկ կիտրոնի հյութի խառնուրդ:

3. 1:1 հարաբերությամբ պատրաստված մեղրի եւ սամիթի հյութի խառնուրդ:

Սուր լարինգոտրախեիտ հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում կատարել հետեւյալ ինհալացիան: Լորենու ծաղկից եւ սովորական տատրակից պատրաստել 100 միլիլիտր թուրմ, վրան ավելացնել 1-2 թեյի գդալ մեղր եւ 25 միլիգրամ հիդրոկորտիզոն, ինչպես նաեւ 1-2 միլիլիտր խիմոտրիպսին: Ինհալացիայի տեւողությունը մինչեւ 10 րոպե:
Բուժման տեւողությունը՝ 10-15 օր:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

23.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031