Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները նոր մրցաշրջանի կարեւոր մրցաշարերի նախապատրաստությունն սկսել են ծաղկաձորյան համատեղ ուսումնամարզական հավաքով: Ազգային թիմի հետ չեն միայն Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն:
Հավաքի ավարտից հետո ազգային եւ երիտասարդական թիմերը փետրվարի սկզբին կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 2018 թվականից ըմբիշները մրցելու են նոր կանոններով:
Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, ազատ ոճում քաշային կարգերը մնացել են նույնը, սակայն երկուքաշային կարգ՝ 79 կգ եւ 92 կգ, ավելացել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ