Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին». Միքայել Մելքումյան

Հունվար 23,2018 21:21

Հունվարի 23-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Ներկայումս ակնհայտ է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների ճնշող մեծամասնությունում սոցիալական լարվածությունը չի թուլանում. Հակառակը՝ այն ստանում է նոր դրսևորումներ: Պետությունների գերխնդիրն է թուլացնել այդ լարվածությունը, մեղմացնել հասարակությունների ամենաունևորների և չունևորների միջև բևեռացումը: Իսկ ինչպե՞ս անել դա:

Հարցի լուծման դասական բանալին մի կողմից նոր և զանգվածային աշխատատեղերի ձևավորումն է, մյուս կողմից՝ մասնագետների անընդհատ վերապատրաստումը, ծերերին և հաշմանդամներին հավասարաչափ օժանդակությունը: Մեկ բան ակնհայտ է. առավել մեծ եկամուտ ունեցողներից պետք է ավելի շատ եկամտահարկ պահել պետական բյուջե՝ ի օգուտ ավելի նվազ եկամուտ ունեցողների: Սակայն դրա ևս մինչև վերջ արդարացի չէ: Արդի պետությունները պետք է սահմանեն նվազագույն եկամուտ հասկացությունը: Դա պետք է անել համապատասխան օրենքներով՝ սահմանել նվազագույն կենսաապահովման զամբյուղը, իսկ նվազագույն աշխատավարձը և թոշակը պետք է համարժեք լինեն դրան: Հատկապես կարևորում ենք, առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի և դրանց գնաճ հասկացողությունների սահմանումը:

Իհարկե, մյուս կողմից, քանի որ աշխատուժը թևակոխում է չորրորդ արդյունաբերական քաղաքականության ժամանակաշրջանը, պարզ է դառնում, որ նոր և բարձր տեխնոլոգիաների կիրառման հետևանքով նաև աշխատատեղեր են փակվելու: Ուստի, շատ կարևոր է մարդկանց նախապատրաստել դրան, հատկապես միջին և բարձր տարիք ունեցողներին՝ նրանց առաջարկելով վերապատրաստվել: Պետությունները պետք է հաճախ իրենց վրա վերցնեն նրանց վերապատրաստման ծախսերն իրենց վրա, քաղաքացիների համար ձևավորելով տեսանելի և վստահություն ներշնչող ապագա:

Մյուս կողմից երիտասարդներն էլ պետք է հնարավորություն ունենան ավելի շատ ինքնուրույն ապրելու և ինքնուրույն սեփական տնտեսությունը և բիզնեսը ունենալու հնարավորություն: Այսպիսով, չպետք է հակադրենք մեծահասակներին և երիտասարդներին, ունևորներին և չունևորներին:

Հենց օրենքով նվազագույն եկամտի սահմանումը և ապահովումը նպատակ ունի հավասարակշռելու և կոմպրոմիսային դարձնելու տարբեր սերունդների հարաբերությունները, հակազդելու և չթողնելու, որպեսզի իրականացվի սոցիալական դեմպինգ: Սա կարծում եմ, գերարդիական է: Այս բազայի վրա կարելի է ձևակերպել նաև հասարակության կոնսենսուս:

Դրա արդյունքում կարելի է նաև հասարակության նվազ եկամուտ ունեցողների և նրանց զավակների համար ապահովել բարձրակարգ կրթական և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունք: Դրանով իսկ այդ քաղաքացիները կդառնան առավել մրցունակ՝ առողջ և կրթված քաղաքացիներ, բումերանգի էֆեկտով կկրճատեն պետական բյուջեների սոցիալական ծախսերը, հետ կվերադարձնեն ձեռնարկություններին և պետությունը բարձրակարգ գիտելիքների և մենեջմենթի միջոցով հավելյալ արդյունք և արժեք:

Այս հարցի լուծումը խոհափիլիսոփայականից պետք է դարձնել պրակտիկ: Ուստի ներկայացված զեկույցը կարելի է արժևորել և լրացնել պրակտիկ իրականացման նոր գործիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031