Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում

Հունվար 23,2018 17:46

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Նա այսօր այդ մասին հայտարարեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած սպանության գործով դատավարության ժամանակ եւ չցանկացավ, որ տեղի ունենա արագացված դատաքննություն:

Նշենք, որ այսօր դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Արամ Սիմոնյանը, նա Aravot.am-ին հայտնեց, որ իրեն չեն ծանուցել:

Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Նաիրա Պետրոսյանը դատարանին միջնորդեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը ամուսնու` Մանուկ Սիմոնյանի կողմից տարիներ շարունակ նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել, դեպքից ժամեր առաջ ծեծի է ենթարկվել: Ըստ Նաիրա Պետրոսյանի՝ Ռուզաննա Մկրտչյանը դեպքի պահին աֆեկտի վիճակում է եղել եւ նրան առաջադրված մեղադրանքը պետք է վերաորակվի:

Մեղադրող դատախազը դատարանից ժամանակ խնդրեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, դատարանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 16-ը:

Հիշեցնենք, որ Մանուկ Սիմոնյանի կինը` Ռուզաննա Մկրտչյանը, մեղադրվում է ամուսնուն սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031