Այսօր մեկնարկում է Ջիբլարթար Մասթերս շախմատի խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 50 երկրի 274 շախմատիստ՝ 92 գրոսմայստեր:
Հայաստանը ներկայացնում են մեր երկրի ազգային հավաքականի անդամներ Լեւոն Արոնյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Վիճակահանությամբ մեր շախմատիստները մեկնարկում հանդես են գալու սեւ խաղաքարերով: Արոնյանի մրցակիցը լինելու է հունգարացի Անիտա Գարան, Մկրտչյանինը՝ Նորվեգիան ներկայացնող Կազիմ Յըլմազը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ