Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ լիներ, թե կաթողիկոս, նա քննադատում էր, եթե անարդարություն էր տեսնում». ընկերը՝ Հացպանյանի մասին

Հունվար 23,2018 16:33

Օրերս կյանքից հեռացած տարածաշրջանային հարցերի փորձագետ, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանի ընկերներն ու գործընկերներն այսօր «Նոյյան տապան» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փորձագետի կյանքի եւ գործունեության մասին:

«Նա հավատարիմ ծառայեց ռազմի դաշտում և հասարակական-քաղաքացիական կյանքում»,-ասաց «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը, որը Սարգիս Հացպանյանին ճանաչում է 1990 թվականից:

Հացպանյանի ընկերներից պատմաբան Գևորգ Յազըճյանն էլ փաստեց, որ կյանքի վերջին 27 տարիները փորձագետը նախընտրեց ապրել հայրենիքում. «Նա տառապեց ազգի ցավերով, խիզախաբար խոսեց դրանց մասին: Անկախ նրանից՝ դիմացինը նախագահ էր, վարչապետ, թե կաթողիկոս, նա քննադատում էր, եթե անարդարություն էր նկատում: Նա ծանոթ էր Հայաստանի և Սփյուռքի խնդիրներին, և մինչև մանրամասն դրանք չուսումնասիրեր, չէր խոսի: Նա արդեն ոչ թե հայրենասեր էր, այլ հայրենատեր»:

Լրագրող Գոհար Արշակյանն էլ հիշեց, որ «Նարեկացի արվեստի միությունում» Հացպանյանը մանրակրկիտ դասախոսություններ էր կարդում Հայոց ցեղասպանության մասին: «Ափսոս, որ նա բուհերում չէր դասավանդում: Մի օր այդ մասին հարցրեցի, բայց նա պատասխանելու փոխարեն ժպտաց ու ասաց՝ «պարզ չի՞, թե ինչու չեմ դասավանդում»,-պատմեց Արշակյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հացպանյանի պես քայլող հանրագիտարանների տեղը բուհն է, թեեւ Հացպանյանի հասարակական լսարանները բոլոր դեպքերում մարդաշատ էին լինում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031