Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը վճարելու անհնարինության պատճառով ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից. Պաշտպանի աջակցությամբ Ոսկեպարի բնակիչն անվճար վիրահատվել է (տեսանյութ)

Հունվար 23,2018 16:11

ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքներ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այցի ընթացքում Ոսկեպար hամայնքի բնակիչ Մաքսիմ Մախսուդյանը բարձրացրել է աչքի անվճար վիրահատության հարց։

Ըստ նրա՝ ինքն ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սակայն աչքը վիրահատելու համար հիվանդանոցում իրենից պահանջել են վճարել 232 հազար

դրամ։ Գումարը վճարելու անհնարինության պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել վիրահատությունից:

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացին ենթարկվել է աչքի անվճար վիրահատության։

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Պաշտպանի այցի արդյունքում լուծվել են քաղաքացիների բարձրացրած մի շարք այլ խնդիրներ ևս, որոնց մասին առաջիկայում կտրամադրվեն հավելյալ տեղեկություններ։

Մանրամասներն`  տեսանյութում՝

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031