Այսօր առավոտյան մի քանի տասնյակ մեղրեցիներ հավաքվել էին Մեղրի -Երևան միջպետական ճանապարհին: Սա մեղրեցիների առաջին բողոքի ակցիան էր hերթական ՀԵԿ-ի կառուցման դեմ:
– Երևաններից գալիս են, իրանց գերշահույթների համար մեր միակ եկամուտից մեզ զրկում են: Սենց ե՞ն սահման պահում…
Ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին ճանապարհը: Նրանք ցրվեցին այն բանից հետո, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպում-քննարկում անցկացնելու մասին: Այն տեղի կունենա վաղը, մշակույթի պալատում:
Նյութի մանրամասները կարդացեք meghrinews.com–ի կայքում