Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՄԻԵԴ-ը ճանաչի Հայկ Կյուրեղյանի հանդեպ խախտումը, ՀՀ-ն կպարտավորվի քննություն անցկացնել (Տեսանյութ)

Հունվար 23,2018 13:19

«Հուսով եմ՝ ՄԻԵԴ-ը կճանաչի խախտումը: Եթե ճանաչեց, ապա ՀՀ-ն պարտավորվելու է քննություն իրականացնել եւ պարզել մեղավորներին: Մինչ օրս ոչ մի ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՄԻԵԴ-ի կողմից դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի գանգատը վարույթ ընդունելու փաստին, ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա հավելեց, որ ՄԻԵԴ-ի կողմից նշյալ գանգատը վարույթ ընդունելը ենթադրում է, որ ՄԻԵԴ-ը վեց ամսում Կյուրեղյանի հետ կատարվածի մասին համապատասխան հարցումներ է ուղարկելու ՀՀ-ին՝ հետագայում որոշում կայացնելու համար:

Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն (լուսանկարում) էլ տեղեկացրեց, որ Հայկն առողջական խնդիրներ ունի, որոնք առաջացել էին հացադուլից հետո. «Բոլորին է հայտնի, թե կալանավայրերում ինչ պայմաններ են, որոնք ազդում են մարդու առողջության վրա»: Կյուրեղյանը նաեւ նշեց, որ որդին լավ հոգեվիճակում է, հետեւում է ՀՀ ներքաղաքական զարգացումներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031