Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել են շախմատի Հայաստանի Հանրապետության կանանց և տղամարդկանց առաջնությունները:
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության չեմպիոն է դարձել 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը (7 միավոր) և ստացել Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում հանդես գալու իրավունք: Արծաթե մեդալակիր է դարձել Ռոբերտ Հովհաննիսյանը (6,5 միավոր), իսկ Արման Փաշիկյանը զբաղեցրել է երրորդ տեղը (6 միավոր):
Շախմատի կանանց առաջնության հաղթող է դարձել Մարիա Կուրսովան (7,5 միավոր): Սիրանուշ Ղուկասյանը (6 միավոր) դարձել է արծաթե, իսկ Լիլիթ Գալոյանը (5 միավոր)՝ բրոնզե մեդալակիր:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն