«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի»,- սա ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանի`Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբոր, տեսակետն է:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով թանկացումներին վերաբերող հարցին, Հակոբ Բեգլարյանն ասաց, որ իրենց կուսակցությունն «ամեն ինչ անելու է, որպեսզի բոլոր ճգնաժամերից դուրս գանք»:
Հարց հնչեց` ինչո՞ւ իշխող ՀՀԿ-ի մոտ չի ստացվում մշակել ճիշտ քաղաքականություն եւ դուրս բերել հասարակությանը ճգնաժամից, Հակոբ Բեգլարյանը հակադարձեց. «Շատ լավ էլ, ամեն ինչ էլ արվում է»։ Այդ դեպքում ինչո՞ւ է ժողովուրդը դժգոհ: «Դժգոհություն ամեն տեղ կա, եւ մեզ մոտ, եւ ավելի զարգացած երկրներում»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ