Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն 2017թ.-ին 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ հարկային եկամուտ   է ապահովել պետական բյուջե

Հունվար 23,2018 12:02

Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկա յին եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները: 2017թ. պետական բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 135 մլրդ դրամ: 2017թ.-ի փաստացի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 %-ով: 883,8 մլրդ դրամն ապահովվել է հարկային մարմինների, իսկ 317,8 մլրդ դրամը` մաքսային մարմինների կողմից, այսինքն՝ հարկային մասով աճը կազմել է 64,6 մլրդ դրամ կամ 7.9 %, իսկ մաքսային մասով` 60 մլրդ դրամ կամ 23.3 %:

Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ, այդ պարագայում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմում է 78,7 մլրդ դրամ կամ 7.3 %:

Պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031