Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես առաջարկում եմ, որ ԱՎԾ պետը գնա իրա գործերին». ԱԺ-ում Վիճծառայության պետին թույլ չտվեցին հարցեր տալ՝ թանկացումների մասին (Տեսանյութ)

Հունվար 23,2018 11:58

Այսօր ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ԱԺ-ում «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումներ են կազմակերպվել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը ներկայացրեց ընթացակարգը, թե որքան ժամանակ է տրամադրվում հարցուպատասխանի, զեկույցների համար:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, լսելով, որ Ազգային վիճծառայության պետ Ստեփան Մնացականյանին հարցեր տալու հնարավորություն չունեն, նա միայն տեղեկատվական հաղորդում է ներկայացնելու՝ դժգոհեց. «Առաջարկում եմ, որ հարցեր տրվեն, ամեն ինչ սկսում է այդտեղից»:

Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ օրենքով նա չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճերի մեջ, Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես չասացի նրան ներքաշեք քաղաքական դեբատների մեջ, թվեր են ներկայացվել, այդ թվերի հետ կապված հարցեր կան: Հիմա եթե ԱՎԾ պետը կհամարի, որ ինքը չպետք է ներքաշվի քաղաքական բանավեճի մեջ, թող չներքաշվի: Բա այս ամբողջ պատմությունն իրենց զեկույցներից է սկսվում եւ ավարտվում, եթե հարցեր պիտի չտանք…Այդ դեպքում ես առաջարկում եմ, որ ԱՎԾ պետը գնա իրա գործերին, որովհետեւ բոլորը իր զեկույցները կարդացել են, տառաճանաչ են, կարող են կարդալ: Կարդալու է այն, ինչ արդեն հրապարակվել է, մեթոդաբանությունն էլ է հրապարակված, եթե հարց չենք տալու, ինչի՞ համար ենք այդ մարդու ժամանակը խլում, թող գնա իր գործերին»:

Իսկ Վիճծառայության պետն իր զեկույցում ասաց, թե որ ապրանքատեսակներն են թանկացել. 2017-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,5 տոկոս գնաճ»: Նա նշեց, որ սպառման ապրանքները նախորդ տարվա համեմատ թանկացել են 2.1 տոկոսով, դրանցից սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքների գների աճել են 4,1 տոկոսով, 3.2 տոկոս գնաճ է եղել ծխախոտի դեպքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031