Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. Ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2018 11:46

Սահմանային այս իրադարձությունների եւ ներկա իրավիճակի վերաբերյալ հարցերին պատասխանեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– Հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի գնդապետ է մահացել: Ձեզ այդ մասով ի՞նչ տեղեկություններ են հայտնի:

– Ավելի շատ նրա մահը ներկայացվել է որպես ականի պայթյուն, համենայնդեպս, ադրբեջանական սոցիալական ցանցերն այդպես են ներկայացնում, թե իրականում ինչն է եղել պատճառը, մի փոքր դժվարանում եմ ասել: Սակայն հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, առաջնագծի տարբեր ուղղություններով համապատասխան գործողություններ է իրականացնում՝ թույլ չտալու իրավիճակի հետագա լարում:

– Նույն սոցցանցերում շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ գնդապետը մահացել է ինժեներական աշխատանքներ կատարելիս կամ ղեկավարելիս: Այդ մասով տեղեկություն ունե՞ք, մասնավորապես, եթե այդպես է, ապա ո՞ր հատվածում է ինժեներական աշխատանքներ ղեկավարել: Եվ որքանո՞վ է հավանական, որ հայկական կողմն է նկատել եւ վնասազերծել նրան:

– Նշյալ գնդապետն ադրբեջանական կորպուսներից մեկի ինժեներական ծառայության պետն էր, գործել է հարավային ուղղությամբ, այդ ժամանակ գտնվել է առաջնագծում, ենթադրում եմ մարտական խնդիր լուծելիս: Նաեւ տեղեկություն եղավ, որ նա բավական ակտիվ  է եղել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ: Անկախ նրանից, թե ինչ հանգամանքներում է եղել, ամեն դեպքում վերոնշյալ սպան արդեն չկա, շարքից դուրս է հանվել: Այս պահին դժվար է ասել, մարտական խնդիր լուծել է նոր հարձակվողական հնարավորություններ ստեղծելո՞ւ նպատակով, թե՞ օրինակ հետախուզական դիվերսիոն խմբերի համար, ամեն դեպքում գտնվել է առաջնագծում, եւ ամեն դեպքում իր գործողություններով վտանգ է ներկայացրել:

 

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031