Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Գալստյան. Ամուլսարի շահագործման ծրագրում Արմեն Սարգսյանը պաշտոնապես ընդգրկված չէ. «Փաստ»

Հունվար 23,2018 11:37

«Փաստ»-ի հյուրն է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը

– Պարոն Գալստյան, ՀՀ նախագահի՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանն ընդգրկված է Ամուլսարի շահագործման ծրագրում։ Եթե նա ընտրվի նախագահ, ապա այդ փաստն ինչպե՞ս կանդրադառնա հանքի շահագործման դեմ ձեր պայքարի վրա։

– Բայց որտեղի՞ց գիտենք, թե նա ներգրավված է այդ ծրագրում։ Նա «Լիդիան Արմենիա» կոմպանիայի խորհրդի մեջ է եղել 2013 թվականին, մոտավորապես մի վեց ամիս։ Ապա դուրս է եկել։ Եվ արդեն իրեն պետք է հարցնել՝ արդյո՞ք կապ ունի կրկին, թե՝ ոչ։ Կամ բաժնեմաս ունի՞ նրանում, թե՝ չունի։ Կամ ունեցե՞լ է նախկինում, թե՝ չի ունեցել։ Մեր ձեռքի տակ եղած պաշտոնական տեղեկությունը միայն այն է, ինչ ասացի։ Թե դրանից հետո ով ի՞նչ է գրում, չեմ կարող ասել։ Եվ դա՛ է ողջ հարցը։ Այնպես որ, իրեն պետք է հարցը տրվի, որպեսզի պատասխանն էլ ստանանք։ Ուստիև, այս ենթատեքստով հարցն այսօր քննարկման թեմա չէ իրականում։ Եվ Ամուլսարի հարցն էլ լուծվում է բոլորովին այլ մակարդակներում։

– Իսկ ի՞նչ մակարդակներում է լուծվում։

– Այն մակարդակներում, որտեղ գտնվում են մեր երկրում իրական որոշում կայացնողները։ Նաև լուծվում է միջազգային ֆինանսական և այլ կարգի կազմակերպությունների կողմից։

Իսկ դրանք այն կազմակերպություններն են, որոնք պաշտոնապես բաժնեմաս ունեն Ամուլսարի շահագործման ծրագրի մեջ։ Այն է՝ Եվրոպայի զարգացման և վերակառուցման բանկը։ Ինվեստիցիոն ֆոնդեր ու տարբեր կոմպանիաներ։ Կամ Ամերիա բանկը, որն արդեն 24 միլիոն դոլար է հատկացրել ծրագրի իրականացման համար։

Հարցը լուծվում է այս երկու կողմերի պայմանավորվածությունների արդյունքում։

Իսկ թե, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանն ի՞նչ կապ ունի այս ծրագրի հետ, ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031