Ի՞նչ ակնկալիքներ ունեն մտավորականները հանրապետության ապագա նախագահ Արմեն Սարգսյանից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ (բնապահպան)
-Հանդիպելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին՝ հարցնելու եմ. համաձա՞յն է, որ Հայաստանի զարգացման առաջնահերթությունների մեջ ընդգրկված լինի ընդերքի օգտագործումը: Եվ հատկապես կուզենայի իր բացատրությունը լսել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցում:
Այստեղ ռիսկերը մեծ են, մեր մասնագետները նշում են, որ հանքի շահագործումը վտանգելու է Սեւանա լիճը, Ջերմուկի ջրերը: Ես համամիտ եմ մեր մասնագետների մտահոգությանը, ուզում եմ լսել Արմեն Սարգսյանի կարծիքը այդ ռիսկերի առնչությամբ:
Ես Ա.Սարգսյանի հետ հանդիպել եմ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ տարբեր գիտաժողովների ժամանակ։ Նրա մասին շատ բարձր կարծիք ունեմ: Եվ ինձ համար ողբերգություն է, որ Ամուլսարի խնդիրը կապված է նրա անվան հետ: Հույս ունեմ, որ հենց Ա.Սարգսյանի օգնությամբ այս հարցը դրական լուծում կստանա Հայաստանի համար:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում