Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. «Ժողովուրդ»

Հունվար 23,2018 11:26

2017 թվականի նոյեմբերին Ուկրաինայի Կիեւ քաղաքում ամիսներ շարունակ պատանդ վերցված գործարար Սերգեյ Մանուկյանի (շինանյութի Սերոժ) որդուն՝ Արման Մանուկյանին եւ աներորդուն՝ Սամվելին, ազատ են արձակել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ տղաներին տեղափոխել են Կիեւի հիվանդանոցներից մեկը, ստուգման ենթարկել, որից հետո տարել հյուրանոց։

Եվ այսպես՝ 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Կիեւ քաղաքում իրենց բնակարանից առեւանգվել էին գործարար Սերգեյ Մանուկյանի որդին՝ Արման Մանուկյանը, եւ աներորդին՝ Սամվելը։

Իսկ ինչպես էր տեղի ունեցել տղաների առեւանգումը։ «Ժողովուրդ» օրաթերթին կատարվածից մանրամասներ են հայտնի դարձել։ Վերոնշյալ օրը Արմանը եւ Սամվելը եղել են Կիեւի իրենց տանը։ Երբ դուրս են եկել՝ առօրյա գործերով զբաղվելու, հենց բակում նրանց են մոտեցել երկու անծանոթ, զենքը պահել են տղաների ուղղությամբ՝ բավականին մոտ տարածությունից, ստիպել նստել իրենց մեքենան։ Տղաներին այդ իրավիճակում այլ ելք չի մնացել, քան զինված անձանց ենթարկվելն ու մեքենան նստելը՝ առանց ավելորդ էմոցիաների եւ ավելորդ քայլերի դիմելու։

Ավելի ուշ, երբ տղաների հարազատները նրանց չեն կարողացել գտնել, դիմել են տան բակի տեսախցիկների օգնությանը եւ պարզել, թե ինչպես են գլխարկով դեմքները փակած երկու զինված անձ տղաներին նստեցնում մեքենաները եւ գնում անհայտ ուղղությամբ։ Լուրեր հասան, որ գործարարի մտերիմները փորձել են տեսանյութում երեւացող տղաների դեմքը կամ գոնե առեւաևգած մեքենաների համարները ֆիքսել, բայց անօգուտ, քանի որ տեսանկարահանածը հնարավորություն չի տվել իմանալու մեքենաների համարանիշները։ Միայն հայտնի է եղել, թե որ ուղղությամբ է սլացել այն՝ աստիճանաբար կորելով տեսախցիկի տեսադաշտից։

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ գործարար Սերգեյ Մանուկյանի մտերիմները դեպքից հետո բացահայտել են, որ տղաներին առեւանգելուց հետո բնակարանը թալանվել է. լուրջ գումար են տարել գողերը, որոնց դեմքերը դարձյալ չեն երեւացել տեսախցիկներով։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031