Ապագա նախագահի թեկնածուի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույցներից մեկում, խոսելով ընտանիքի և զավակների մասին, ասում է. «Տղաներս իրենց զգում են բրիտանացի, թեև հպարտ են արմատներով»: Ազնիվ է, տղաները (Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյաններ) փոքր տարիքից ապրել ու սովորել են Մեծ Բրիտանիայում, այդ երկրի մշակույթի, կենցաղի կրողներն են, մարդկանց չես ստիպի այլ բան զգալ:
Պարզապես, շարքային հայ քաղաքացին, երբ լսում կամ կարդում է այս մասին, մի տեսակ իրականության հետ «կռվի» է դուրս գալիս: Փաստորեն, քո երկիրն այնպիսի մարդ է ղեկավարելու, որի որդիներն իրենց հայ չեն զգում, հայկականության հետ կապ չունեն (հուսանք, գոնե հայրն իրեն դեռ հայ է զգում):
Ասվածում որևէ պաթոս չդնելով, ընդամենը նշենք, որ սա «մեղադրանք» չէ, ուղղակի շարքային հայ մարդու զգացողություն է: Հարց է առաջանում` Արմեն Սարգսյանը (շատ հանրապետականներ պնդում են, թե նախագահը դառնում է պետության սիմվոլներից մեկը, որն օրինակ պետք է ծառայի հանրությանը, նրա խոսքն ընդունելի պետք է լինի բոլորին) ի՞նչ օրինակ է ցույց տալու՝ ինչպես լինել լավ բրիտանացի՞, թե՞ ինչպես մնալ հայ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում