Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին բաժնում ծեծի ենթարկելու գործով գանգատը. «Հայկական ժամանակ»

Հունվար 23,2018 11:08

ՄԻԵԴ-ը 2017 թվականի դեկտեմբերի 8-ին վարույթ է ընդունել Հայկ Կյուրեղյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու գործով ներկայացված գանգատը:

Գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Վահե Գրիգորյանի եւ Երվանդ Վարոսյանի կողմից՝ 2015 թվականի դեկտեմբերին, որով պահանջվում է ճանաչել Հայաստանի կողմից Հայկ Կյուրեղյանի՝ ՄԻԵԿ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտման փաստը:

Այս մասին մեր զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Հայկ Կյուրեղյանը պնդում էր, որ մինչ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերվելը, ոստիկանության ավտոմեքենայում գտնվող ոստիկանները, 4 կամ 5 հոգով ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն, երբ ձեռնաշղթաներով գամված, անօգնական վիճակում է գտնվել: Այնուհետեւ, նրա պնդմամբ՝ արդեն ոստիկանության Կենտրոնականի բաժնում գտնվող աշխատասենյակներում եւս տարբեր ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ:

Տաթեւ Խաչատրյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031