2017 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 10,6%-ով։
Եթե 2016 թ.-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 17 տոննա գորգեղեն, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 15,2 տոննա։
Ըստ ԱՎԾ-ի՝ այս ժամանակահատվածում 16,1%-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը։ Մասնավորապես, 2016 թ.-ին հանրապետությունում արտադրվել է 15276,8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017 թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 12 821,4 հազար զույգ։
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 28,1%-ով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար-նոյեմբերին աճել է 35,5%՝ կազմելով 4,2 տոննա։
Հունվար-նոյեմբեր ամիսներին արտադրվել է 85 մլն 405,1 հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիք։ 2016 թվականի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն ավելացել են 27,1%-ով։
Ինչ վերաբերում է բնական հյութերին, նախորդ տարվա հունվար-նոյեմբերին հյութերի արտադրության ծավալները 2016-ի 11 ամիսների համեմատ նվազել են 4,1%-ով եւ կազմել 10 մլն 891,7 հազար լիտր։
Հանքային ջրերի արտադրությունը նույնպես նվազել է 14,2%-ով։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում