Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի հաշվարկները. ի՞նչ կտա Արմեն Սարգսյանի հեղինակությունը. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)

Հունվար 23,2018 10:33

Ում թեկնածությունն էլ, որ առաջադրեր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, բնականաբար, կայծակնային արագությամբ, լրատվամիջոցներն ու ընդդիմադիր հատվածը պետք է վեր հանեին վերջինիս անցյալի մութ էջերը, նրա գործունեության բացասական կողմերը և անշուշտ՝ ինտրիգային պատմություններ, որոնցից շատերը միշտ չէ, որ աղերս են ունենում իրականության հետ կամ ուռճացված են մատուցվում:

Քննարկման հարթակներում՝ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, տարբեր գործիչների անուններ շրջանառեցին, սակայն Սերժ Սարգսյանն, այսպես ասած, անակնկալ մատուցեց շատերին:

Չնայած նոր կառավարման համակարգը ենթադրում է, որ ապագա նախագահն ունենալու է այլ լիազորություններ և կարգավիճակ, և որոշումների ընդունումը տեղի է ունենալու խորհրդարանում, այնուամենայնիվ, երկրի ապագա նախագահի անձի անցած ճանապարհն ու հմտությունները, դրսի հետ ունեցած հարաբերությունները, այս դեպքում՝ Արմեն Սարգսյանի, շատերի համոզմամբ, կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ հեղինակության ավելացման գործում:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031