Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյան. «Մենք ժողովրդին փողոց չենք հանել, ասելով՝ գնում ենք իշխանափոխության». «Հրապարակ»

Հունվար 23,2018 10:32

Հարցազրույց «Ելք» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ։

Ձեզ մոտ հարց չի՞ առաջացել, որ 120 հազար մարդ է ձեզ ձայն տվել, բայց ուրբաթ օրը, տարբեր հաշվարկներով, մոտ 1000 մարդ էր ընդամենը մասնակցում։

-Ես չեմ համարում, որ քիչ մարդ է մասնակցել, շատ նորմալ մարդ է մասնակցել, ու նորմալ երթ է անցկացվել, եւ հետագայում հաստատ ավելի կավելանա թիվը, ավելի շատ մարդ կմասնակցի։

Ձեր դաշինքից մշտապես հայտարարել են, որ մարդկանց փողոց դուրս չենք հանի, պարտության չենք տանի, երբ վստահ կլինենք, որ փողոց դուրս գալով հարցը կլուծվի, այն ժամանակ էլ դուրս կգանք։ Վստա՞հ եք, որ իշխանությունը կչեղարկի Հարկային օրենսգրքի այն դրույթները, որոնց հետեւանքով մի շարք ապրանքներ թանկացել են։

-Մենք ժողովրդին փողոց չենք հանել, ասելով՝ գնում ենք իշխանափոխության, երկրում խնդիր կա, որը հետագայում ավելի կսրվի, որը պիտի կանխվի, եւ այդ նպատակով մենք երթ ենք անցկացրել։ Որպեսզի ցույց տանք, որ մարդիկ մտահոգ են, որ թանկացումները բոլորիս վրա է ազդում, որ տենան՝ մարդիկ ոտքի են կանգնել, երեկվա ընտրություններից հետո հասկացել են, որ էդ թանկացումներին բոլորիս ընտանիքն է բախվում։ Ճիշտ է՝ այդ ընտրություններին մարդկանց կարողացան խաբել, բայց ժողովրդի գիտակցության մեջ պետք է մտնի դա։

Իսկ մարտավարություն փոխելո՞ւ եք, որովհետեւ միայն փողոց դուրս գալով՝ իշխանությանը չեք վախեցնի։

-Ես նորից պիտի կրկնեմ, որ մեր նախկին առաջնորդները, որ ժողովրդին հանել են փողոց, ասել են՝ գնում ենք իշխանափոխության, բայց իրականում մենակ գոռացել են իշխանափոխություն ու չեն կարողացել հասնել իշխանափոխության, հիասթափություն են առաջացրել։ Մենք չենք ուզում նման քայլեր անենք։ Կա խնդիր, մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, եթե լուծվեց, ապա ժողովուրդը կհասկանա, որ, ի վերջո, այս երկրում հնարավոր է խնդիր լուծել։ Հետեւաբար, ժողովուրդը պիտի դա հասկանա ու մասնակցի երթին։

Ինչո՞ւ եք վախենում իշխանափոխության պահանջից, ես հենց դա էի ուզում հարցնել, որ երբ դուք անգամ այդ մասին եք խուսափում խոսել, գուցե դրա համար էլ մարդիկ չեն վստահում ձեզ։

-Ես ո՛չ վախենում եմ, ո՛չ խուսափում, բայց երբ քաղաքական ուժը մի բան ասում է, պետք է իրագործի։ Մենք այն ժամանակ կմտածենք ու կգնանք այդ քայլին, եթե մի 50 հազար մարդ փողոց դուրս գա։ Բայց հիմա մենք չենք կանգնի ասենք՝ ժողովուրդ, գնացինք իշխանափոխության, հետո տանենք ժողովրդին մի պրոբլեմի առաջ կանգնացնենք։

 

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031