Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ ընտրություն չէր կարող լինել. «Իրատես»

Հունվար 23,2018 10:09

Ասենք միանգամից` ավելի լավ ընտրություն չէր կարող լինել: Հավելմամբ` խաղը փոխվում է: Շախմատային տախտակը` նույնպես: Ոչ այն պատճառով, որ «արծաթե գդալը բերանում», փափուկ ապրած Արմեն Սարգսյանն այն «հեղափոխականն» է, որը վերևից էվոլյուցիայի է տանելու էս երկիրը: Կարող ենք անգամ պնդել հակառակը:

Այս պաշտոնը քննություն է հենց Արմեն Սարգսյանի համար: Կդիմանա՞: Կկարողանա՞ անցնել այն լաբիրինթոսով, որն առկա է Հայաստանում: Յո՜թ տարի: Կփորձի՞ Հայաստանը «հասցնել» իր և Լոնդոնի կենտրոնում իրենց յոթհարկանի տան` դեպ Թեմզա հայացքն ուղղած պատուհանի մոտ նստած իր կնոջ` անչափ հայկական անունով Նունե Սարգսյանի գրած «հեքիաթներին», թե՞ ստիպված կլինի «իջնել-մտնել» մեր «գաղջի» մեջ` ձեռք բերելով նոր որակներ (տա Աստված` հաղթական)։ Իսկ առավել ստույգը, կարծում ենք, այն կլինի, որ նա, ի վերջո, կբացահայտի յուր «թաքնված» կարմայի ողջ հմայքը: Բոլոր դեպքերում, սպասենք:

Եվ այնուհանդերձ. ինչու՞ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ առավ նրա վրա:
Շատ պարզ: Գիտենք` Սերժ Սարգսյանի ուղեղային «համակարգիչն» աշխատում է խիստ անվրեպ (Ջոբսը կնախանձեր): Նրա մենթալ աշխարհագրությունում չկա որևէ մեկը, որ մոռացված լինի, որ ի տեղի` ի պիտո ներգրավված չլինի «շախմատային» պարտիաների մեջ: Էլ առավել` Արմեն Սարգսյանը: Քանզի, ինչպես կասեր Հրանտ Մաթևոսյանի` Աղունի ամուսին Սիմոնի հետ կենակցած հերոսուհին. «Որ մեր մարդիկ գնացի՜ն-մեռան պատերազմում, ձերոնք հետ եկան, հո մենակ ձեր համար չեկա՞ն»:

Ասել է` Արմեն Սարգսյանն ինչի հասել է (իսկ կարելի է ասել` հասել է գրեթե առավելագույնի), մատրիցան, նախ և առաջ, Հայաստանն է: Եվ զուր չէ, որ հայաստանյան երեք նախագահներն էլ փորձել են այդ մատրիցան օգտագործել ի պիտո: Առաջին երկուսին` Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին դա չհաջողվեց: Սա Լոնդոնում «կայանած» ՀՀ դեսպան (ասում են` Արմեն Սարգսյանի փառասիրությունը չի ընդունում, երբ իրեն ասում են դեսպան. նա կարծում է, որ ինքն ավելին է, քան դեսպանը) Արմեն Սարգսյանի երրորդ թռիչքն է «դեպ Լուսին»` հայաստանյան հողից:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031