Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեռք են բերվել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր

Հունվար 22,2018 23:20
  1. ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 150-րդ և 151-րդ կետերի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ՀՀ կառավարություն են ներկայացվել.

1) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.11.2017թ. ՀՕ-195-Ն ՀՀ օրենքով:

Օրենքում միավորվել են նախկինում գործող` «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրվել են ոլորտում նոր քաղաքականությունները, ներառյալ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը, հստակեցվել են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության, պահեստազորային հաշվառման ու պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման գործընթացը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

2) «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Օրենքի նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 29.11.2017թ. ՀՕ-196-Ն ՀՀ օրենքով:

Օրենքում միավորվել են նախկինում գործող` «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ու «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները՝ ապահովվելով ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրացումը պաշտպանության ոլորտի օրենսդրության մեջ, հստակեցվել են պաշտպանության ոլորտում պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կազմակերպությունների և քաղաքացիների պարտականությունները, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ապահովման հետ կապված հարաբերությունները:

  1. ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված գերակա խնդիրների ցանկի 132-րդ կետի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր է ճանաչվել ռազմավարական զսպման համակարգի զարգացումը:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլերի շրջանակներում ձեռք են բերվել հակատանկային և խոցման միջոցներ, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայաններ, ջերմատեսիլ և գիշերային տեսանելիության սարքեր, որոնք տեղադրվել են առաջնագծում, իրականացվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգի վերանայում, միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացման նպատակով շարունակվել են հիմնական ուղղություններով (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ, Եվրամիություն, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Լիբանան, Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան) դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացման աշխատանքները, որոնց արդյունքում կնքվել և սահմանված կարգով ուժի մեջ են մտել մի շարք միջազգային համաձայնագրեր, հաստատվել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031