Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 78-րդ առաջնությունը:
Վերջին տուրի վճռորոշ պարտիայում պատանիների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ եւ 7 միավորով նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ամենաերիտասարդ չեմպիոնը:
Արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը (6.5 միավոր): Արման Փաշիկյանը 6 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ